ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.12.2019 | 00:03
Նրա տեսքն ա­վե­լի ա­նարգ էր ու նսեմ, քան բո­լոր մարդ­կանց որ­դի­նե­րի­նը։ Նա հար­ված­նե­րի են­թա­կա մի մարդ ե­ղավ, որ ցա­վե­րին համ­բե­րել գի­տե. իր ե­րե­սը դարձ­նե­լով` ար­հա­մարհ­վեց ու բա­նի տեղ չդր­վեց։ Նա մեր մեղ­քերն էր վերց­նում և մեզ հա­մար չար­չար­վում, սա­կայն մենք նրա ցա­վե­րը, հար­ված­ներն ու չար­չա­րանք­նե­րը հա­մա­րե­ցինք իբրև Աստ­ծուց ե­կած բան։ Բայց նա խոց­վեց մեր մեղ­քե­րի հա­մար և մեր ա­նօ­րե­նու­թյուն­նե­րի հա­մար դա­տա­պարտ­վեց. մեր խա­ղա­ղու­թյան հա­մար նա՛ պա­տիժ կրեց, և նրա՛ վեր­քե­րով մենք բժշկ­վե­ցինք։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 53. 3-5
Դիտվել է՝ 3164

Մեկնաբանություններ